00:00:00

Դաժան սպանություն Տավուշում. որդին կացնի մի քանի հարվածով սպանել է մորը

17:55, 15 մարտ 2019 Իրավական

Տավուշի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր: Քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջեւանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Ս.-ին: Փաստի առթիվ Իջեւանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալ Սարգիս Ս.-ն ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր