00:00:00

Ոստիկանություն է բերման ենթարկվել 16 անձ․ Թումանյան փողոցում լարված է

17:44, 14 մարտ 2019 Իրավական

Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն է բերվել 16 անձ։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Irakanum.am-ին հայտնեցին, որ նրանք բերվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանն այսօր վաղ առավոտից վերսկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Այս պահին ապամոնտաժվում է «Ատլանտիս գարդեն» սրճարանը։ Սրճարանների ներկայացուցիչները սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն, ոստիկանները բացել էին պողոտան՝ ցուցարարների բերման ենթարկելով ու մյուսներին էլ ուժով հեռացնելով փողոցի բանուկ հատվածից։ Սրճարանների ներկայացուցիչներն այժմ ակցիան շարունակում են Թումանյան փողոցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր