00:00:00

«Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը ՀՔԾ-ն կասեցրել է

21:46, 11 մարտ 2019 Իրավական

2015-ի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն: Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած խաղաղ ցույցը դադարեցնելու նպատակով ՀՀ Ոստիկանության կողմից գործադրվեց ջրցան մեքենա: Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում մի շարք լրագրողների և հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառվեց բռնություն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, դիտավորությամբ ոչնչացնելով լրագրողների տեսաձայնագրող սարքերը, խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեության իրականացումը: Կիրառված անհամաչափ ուժի արդյունքում տասնյակ ցուցարարներ և լրագրողներ տեղափոխվեցին հիվանդանոցներ, հարյուրավորները՝ բերման ենթարկվեցին: Բերման ենթարկվածներին անօրինական կարգով զրկեցին ազատությունից և ավելի քան 4 ժամ պահելով ոստիկանության բաժիններում՝ հարցաքննեցին վկայի կարգավիճակով, առգրավեցին նրանց բջջային հեռախոսները: Տասնյակ բերման ենթարկվածներ տեղափոխվեցին հանրապետական նարկոլոգիական կլինիկա՝ փորձաքննության ենթարկելու նպատակով: Խոչընդոտվեց բերման ենթարկվածներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով ոստիկանության բաժիններ այցելած փաստաբանների գործունեությունը (տևական ժամանակ նրանց հնարավորություն չի տրվել տեսակցել իրենց պաշտպանյալների հետ): Բերման ենթարկվածներին ազատ արձակելը հնարավոր է դարձել միայն երկարատև բանակցություններից հետո՝ առանձին խմբերով: Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հենց նույն օրը ներկայացվեց հանցագործության մասին հաղորդում, որի հիման վրա ՀՀ Հատուկ Քննչական ծառայությունում 2015 թ. հուլիսի 2-ին հարուցվեց քրեական գործ՝ «բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնեlու կամ վնասելու դեպքերի առթիվ»: Հարուցված քրեական գործի շրջանակներում նախապես ներգրավվել էր միայն մեկ քննիչ, այն դեպքում, երբ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնում էր 20 քննիչից բաղկացած քննչական խումբը, որը հետագայում ընդլայնվեց՝ հասնելով 53-ի: Տուժող ճանաչվեցին 31 անձ, որոնցից 18-ը՝ ԶԼՄ ներկայացուցիչ. վերջիններից ոմանք այդպես էլ հարցաքննության չհրավիրվեցին, միայն որոշ լրագրողներ ստացան փոխհատուցում: Քրեական գործ հարուցելուց ամիսներ անց հայտարարվեց դրա շրջանակներում չորս հոգուց բաղկացած քննչական խումբ ձևավորելու մասին, որը, սակայն, գործի արդյունավետ քննության ապահովման տեսանկյունից էական նշանակություն չունեցավ: Ավելի քան 4 տարի ընթացող նախաքննությունից հետո ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը գործը կարճում է։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր