00:00:00

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական սկանդալը շարունակվում է: 

18:26, 17 մարտ 2018 Աշխարհ

Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական սկանդալը շարունակվում է: Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Մեծ Բրիտանիայի դեսպանատան 23 դիվանագիտական աշխատակիցներին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նաեւ Ռուսաստանում «չկարգավորված կարգավիճակի» կապակցությամբ դադարեցվում է Բրիտանական խորհրդի գործունեությունը , որը ներկայացնում է Մեծ Բրիտանիան այլ երկրներում՝ մշակույթի ու կրթության բնագավառում։

Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության բացման համաձայնությունն էլ հետ է կանչվում։

Այս որոշումը կայացվել է ու Սոլսբերիում տեղի ունեցածի կապակցությամբ բրիտանական կողմի սադրիչ գործողություններին և ՌԴ-ի հասցեին չապացուցված մեղադրանքներին ի պատասխան։Համապատասխան նոտան փոխանցվել է բրիտանական դեսպան Լորի Բրիստոուին, որին մարտի 17-ին կանչել էին ԱԳՆ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր