00:00:00

Բացառում եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի համաձայնության. Դավիթ Տոնոյան

Բացառում եմ հնարավորությունը, որ առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի: Այս մասին, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ  զրույցում նշեց  ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Լրագրողների դիտարկմանը, թե օրերս գլխավոր քարտուղարի Բելառուս թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ կանոնակարգը թույլ է տալիս սահմանափակ կազմով որոշում կայացնել, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ես այդ հնարավորությունը բացառում եմ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը, ինչ-որ որոշում չի մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում։ Սա ռազմավարական դաշինքի գլխավոր քարտուղարին ընտրելու խնդիր է՝ ինչպե՞ս կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել, նշանակել քարտուղար։ Կանոնակարգն այդպիսի բան թույլ չի տալիս, կանոնակարգն այլ բան է թույլ տալիս, բայց ոչ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում», - նշեց Դավիթ Տոնոյանը։ Նա նշեց, որ այս պահին ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է տանում ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանքներ տանում այս հարցի լուծման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր