00:00:00

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են

21:35, 02 մարտ 2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը բքի պատճառով միակողմանի դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը և Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են: Սևանի թերակղզուց դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածում, Ապարանի և Գավառի ավտոճանապարհներին և Ճամբարակի լեռնանցքում գետնաբուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր