00:00:00

«Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննվել է Վարդան Օսկանյանը

20:58, 28 փետրվար 2019 Իրավական

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է մեկնաբանել տեղեկությունը՝, ըստ որի «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: «Չենք մեկնաբանում»,- Irakanum.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից: Նշենք, որ ավելի վաղ Armtimes.com-ը իր աղբյուրները վկայակոչելով հայտնել էր, որ Վարդան Օսկանյանը հարցաքննվել է այդ գործով: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մարտի 1»-ի գործի շրջանակում հարցաքննվել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանն ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր