00:00:00

Վաչագան Ղազարյանի գործով մեղադրող դատախազը չի պնդել բողոքը. Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է

19:09, 28 փետրվար 2019 Իրավական

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գործով մեղադրող դատախազն այսօր Վերաքննիչ դատարանում չի պնդել իր կողմից ներկայացված բողոքը: Դատախազը բողոքարկում էր Ղազարյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ մեղադրողը դիրքորոշում է հայտնել, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է եւ քննության ներկա փուլում նավազել են նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը: ՀԺ-ի հետ զրույցում  Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանն ասաց, որ դատարանն այսպիսով դատախազության կողմից ներկայացված բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր