00:00:00

Իրան- Հայաստան գազատարի ներուժը բավարար է այն տարանցիկ դարձնելու համար. նախարար

18:38, 28 փետրվար 2019 Տնտեսություն

Իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալը հնարավորություն է, որը կարող է դրական ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործման համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: «Կարծում ենք կան չօգտագործված ծավալներ, որքան տեղյակ եմ գործընկերներիս  հնչեցրած կարծիքներից , այսօր եղած հզորությունը թույլ է տալիս կրկնապատկել գազի ծավալները, սակայն ավելի մանրամասն պարզաբանումներ, խնդրում են ստանալ էներգետիկայի նախարարության իմ գործընկերներից»,- ասաց նախարարը։ Նա նաեւ նշեց, որ Իրան-Հայաստան խողովակաշարը տեխնիկապես թույլ կտա, որ Հայաստանը էականորեն բարձրացնի Իրանից ներմուծվող գազի ծավալները, բնակչությանը սպառման համար, կամ Վրաստան տարանցելու համար. «Որքան տեղյակ եմ՝ այդ ընդհանուր գազամուղի պոտենցիալի կեսն է օգտագործվում կամ ավելի պակաս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր