00:00:00

Գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողներին գտել են. գողացված ապրանքների մի մասը հայտնաբերվել է

15:39, 28 փետրվար 2019 Իրավական

Ոստիկանության աշխատակիցները գտել են գեներալ Մանվել Գրիգորյանի տղայի տունը թալանողներին: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ավելի վաղ քրգործ էր հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Վաղարշապատի բաժնի իրենց գործընկերների հետ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկել Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 47-ամյա Գագիկ Մ.-ին: Վերջինս կասկածվում է 3 անձանց հետ նշված գողությունը կատարելու մեջ: Ոստիկանները գողացված ապրանքների մի մասը հայտնաբերել են: Աղբյուրի տեղեկություններով՝ Գագիկ Մ.-ն նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով , 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 66 հոդվածի հատկանիշներով: Նա 2016 թ.-ի սեպտեմբերին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով: Նշենք, որ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի տղային՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր