00:00:00

Արմեն Գեւորգյանի գործով երեկ Վճռաբեկ բողոք է ներկայացվել

01:39, 28 փետրվար 2019 Իրավական

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով երեկ պաշտպանական կողմը Վճռաբեկ բողոք է ներկայացրել: Հայկական ժամանակի հետ զրույցում նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Պաշտպանը թե՛ Վերաքննիչ դատարանում եւ թե՛ այժմ Վճռաբեկ դատարանում վիճարկում է Գեւրոգյանին մեղսագրվող արարաքներից մեկով հիմնավոր կասկածի առկայությունը: Բանն այն է, որ առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Գեւորգյանին մեղսագրվող ՀՀ ՔՕ 190 հոդվածով (փողերի լվացում) առկա է հիմնավոր կասկած, սակայն հիմքեր չկան նրան կալանավորելու: Վերաքննիչ դատարանը, սակայն, այս հիմքով պաշտպանի ներկայացրած բողոքը մերժել էր՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր