00:00:00

Կարեն Ղազարյանն Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց

23:45, 27 փետրվար 2019 Իրավական

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայազգի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարի ազատազրկման։ Քիչ առաջ Գյանջայի դատարանը մեր հայրենակից Կարեն Ղազարյանին 20 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում»: Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հուլիսին, երբ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում ու այդ երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր