00:00:00

Բացահայտվել է Արթիկ քաղաքում կատարված ավազակության դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

22:36, 27 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքում կատարված ավազակային հարձակման դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 09:25-ի սահմաններում, Շիրակի մարզի՝ 1971թ. ծնված բնակիչը՝ դիմակավորված և դանակով զինված, մուտք է գործել Արթիկ քաղաքում գործող ոսկու խանութ-սրահ և դանակի սպառնալիքով պահանջել ոսկյա զարդեր: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել և զննվել են ոսկու խանութ-սրահի, ինչպես նաև հարակից խանութների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Ոսկու խանութ-սրահի սեփականատերը՝ Արթիկ քաղաքի՝ 1960թ. ծնված բնակիչը, ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շիրակի մարզի 47-ամյա բնակիչը, ոսկյա զարդեր հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու դիտավորությամբ, բժշկական դիմակով և դանակը ձեռքին, մտել է Արթիկ քաղաքում գործող ոսկու խանութ-սրահ և դանակի սպառնալիքով հարձակում գործել՝ պահանջելով ոսկյա զարդեր: Տուժողի որդին, ցուցափեղկի տակից վերցնելով գազային ատրճանակը, պահել է 47-ամյա տղամարդու ուղղությամբ, որից հետո վերջինս փորձել է փախչել, սակայն վնասազերծվել է և խանութ-սրահի հարակից տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից բերման ենթարկվել: Շիրակի մարզի 47-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր