00:00:00

«Վստրեչի Ապեր»-ի գործով տուժողը դիմել է Վերաքննիչ դատարան (տեսանյութ)

18:48, 27 փետրվար 2019 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը օրեր առաջ  հրապարակել էր  քրեական հեղինակություն «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով դատավճիռը։ Նշենք, որ գործով ամբաստանյալներն ընդունել էին  իրենց առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված դատական կարգով։ Դատարանի վճռով՝ Արամ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործը՝ կարճվել։ Արամ Վարդանյանի  գործով դատարանի վճիռը, սակայն  բողոքարկվել է տուժող Մամիկոն Բագրատունու և նրա փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են վերջիններս։ Միաժամանակ կողմերը շեշտել են, որ  արագացված դատական գործընթաց է տեղի ունեցել, բայց գտնում են, որ դատարանի վճիռն օրինական է։ «Առնվազն այն, ինչ որ օրենքով պետք է կատարվեին, դրանք կատարվել են, իսկ ինչ էլ նախատեսվում է, որ պետք է կատարվի, մենք դրա մասին լրագրողներին կտեղեկացնենք»,- ասաց Արայիկ Պապիկյանը։  Փաստաբանը համեմատելով նոր Հայաստանի և հին Հայաստանի դատական համակարգերը՝ նշեց,-«Սա ավելի հին Հայաստան է, քան Սերժ Սարգսյանի վարչախմբի Հայաստանը, ես մեկ անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում՝ եթե մենք Սերժ Սարգսյանի ժամանակ ունեինք կայուն վատ վիճակի մեջ գտնվող դատարաններ, հիմա մենք ունենք կայուն, անկանխառեսելի դատարաններ, սա նոր Հայաստանի մասին է խոսքը»։ Հարցին, թե Արամ Վարդանյանի նկատմամբ կիրառված համաներումն արդյո՞ք օրինական է, փաստաբանը նշեց, որ այո, հավելելով, որ մեղադրյալները դատարան են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ իրենց խնամքին ունեն անչափասհաս երեխաներ։ Մասնավորապես Պապիկյանը ասուլիսում հայտնել է, որ Գարեգին Իսկանդարյանն ունի երեք անչափահաս երեխա, իսկ Արամ Վարդանյանը ներկայացրել է իր խնամքին  մեկ անչափահաս երեխա ունենալու հանգամանքը։ Ընդհանուր առմամբ տուժող կողմի ներկայացուցիչները դժգոհում էին այն հանգամանքից, որ գործն արագացված ընթացակարգով է քննվել, սակայն համաձայնեցին լրագրողների այն դիտարկման հետ, որ արագացված դատական պրոցեսն ըստ էության բխում է տուժող կողմի շահերից։ Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Մամիկոն Բագրատունին հայտարարեց, որ Արամ Վարդանյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ մտերիմ է։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=9yWM0v8YKVw&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր