00:00:00

Ադրբեջանում Հայաստանի քաղաքացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման

19:35, 27 փետրվար 2019 Իրավական

Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին արագ կարգով  դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Report-ի փոխանցմամբ՝ Ղազարյանի կատարած «ծանր հանցագործությունը» արագացված տեմպով է քննվել: Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ-ի մի շարք հոդվածներով, մասնավորապես կյանքի եւ առողջության, տնտեսական  գործունեության ոլորտում, հասարակական անվտանգության դեմ կատարված հանցագործությունների մեջ: Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը գերի էր ընկել անցյալ  տարվա ամռանը: Երիտասարդը հոգեկան հիվանդություններ ունի, սակայն դա չի խանգարում Ադրբեջանի իշխանություններին նրան որպես «դիվերսանտ» ներկայացնել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր