00:00:00

Կոտայքի մարզում 2018-ին սպանության դեպք չի արձանագրվել. 2017-ին եղել է 7 սպանություն. ՔԿ

17:32, 27 փետրվար 2019 Իրավական

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական  վարչության  կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Կոտայքի  մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները: 2018թ. ընթացքում Կոտայքի մարզային քննչական վարչության եւ ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 1576 քրեական գործ /նախորդ 2017թվականի 1235-ի դիմաց/, աճը կազմել է 341 քրեական գործ կամ 27,6 %: 2018թ. ընթացքում սպանության դեպք չի արձանագրվել, 2017թ. ընթացքում արձանագրվել է սպանության 7 դեպք: Պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2018 թվականին քննվել է 24 քրեական գործ /25 անձ /՝ 2017 թվականի 9 քրեական գործի դիմաց: ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, նախաքննության որակի բարձրացման, քննության օպերատիվության, ինչպես նաեւ քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել  հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր