00:00:00

Ավազակային հարձակում Շիրակում. կասկածյալը դանակի սպառնալիքով փորձել է թալանել զարդեղենի խանութը

16:44, 27 փետրվար 2019 Իրավական

Շիրակի մարզում, այսօր՝ փետրվարի 27-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 09:25-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ ջոկի ոստիկանները քրեական հետախուզության եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ Արթիկ քաղաքում վնասազերծել են ավազակային հարձակում կատարող զինված կասկածյալին: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանների գործողությունների արդյունքում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով զինված կյասկածյալը չի կարողացել փախչել: Դեպքի վայրում հավաքվածներն ասել են. «Մեզ թվաց, թե կինո են նկարում: Դիմակավորված մի երիտասարդ դիմում էր փախուստի, ով մտել էր Վարդան Հարությունյանին պատկանող ոսկյա ու արծաթյա թանկարժեք զարդերի խանութ ու դանակի սպառնալիքի տակ փորձել էր թալանել: Խանութի տերը, իսկ հետո արդեն Արթիկի ոստիկանները գետնին պառկեցրին նրան, ու նա չէր կարողանում փախչել անգամ 3-րդ ջոկի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Մարինե Բաղդասարյանից»: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կողոպտիչին տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալը ձերբակալվել է: Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի Սարապակ գյուղի բնակիչ է՝ 48 տարեկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր