00:00:00

Հետախուզում է հայտարարվել խոշոր չափի թմրամիջոց վաճառողի նկատմամբ. գումարը կազմում է 1մլն 200 հազար դրամ

03:25, 27 փետրվար 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 1, 4-րդ, 268 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործի շրջանակում ոստիկանության Արաբկիրի բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 40-ամյա Վահե Հովհաննիսյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և գործածելու կասկածանքով Թումանյան փողոցից Արաբկիրի ոստիկանության բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Մ. Ա.-ին, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 36-ամյա Ա. Ղ.-ին, Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Մ. Բ.-ին և Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Ա. Պ.-ին: Արաբկիրի ոստիկանների կողմից կատարված զննության ժամանակ Ա. Պ.-ի ն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է զգալի չափի սև գույնի պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված յուրահատուկ հոտով փափուկ զանգված, ինչպես նաև 2 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա է եղել քացախաթթվի անհիդրիդ տեսակի լուծույթ: Ա. Պ.-ն փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ սև գույնի փափուկ զանգվածը ափիոն տեսակի թմրամիջոց է, իսկ ներարկիչի մեջ առկա հեղուկը անհիդրիդ տեսակի լուծույթ է և դրանք պատկանում են իրեն և այդ ամենը նա գնել է ոստիկանների կողմից բռնվելուց ժամեր առաջ: Արաբկիրի ոստիկանները այնուհետև պարզել են, որ նա այդ ամենը գնել է Վ. Հովհաննիսյանից և 2018 թ.-ի սեպտեմբեր ամսից 60 անգամից ավելի 20 հազար դրամով նա Վահեից գնել է ափիոն տեսակի թմրամիջոց, ընդհանուր առմամբ՝ Վահեին վճարելով 1մլն 200 հազար դրամ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող խոշոր չափի թմրամիջոց վաճառած Վ. Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր