00:00:00

«Վրացական երազանք»-ը սկսում է ինքնամաքրումը

23:19, 26 փետրվար 2019 Արտաքին քաղաքականություն

«Իշխանական կուսակցության» վարկանիշը վերջին տարիներին լրջորեն նվազել է, ինչի մասին են վկայում արտասահմանյան հետազոտական կենտրոնների կողմից Վրաստանում անցկացված հարցումների արդյունքները: Մարդիկ հիասթափված են «Վրացական երազանքի» քաղաքականությունից և փոփոխություններ են ուզում: Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին կարծում է, որ ժամանակն է, որ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվի «տիկնիկագործի» դերից և կրկին ղեկավարի կառավարությունը: «Բացի այդ, շատ ցածր մակարդակի վրա է քաղաքական էլիտայի նկատմամբ վստահությունը: Սա նշանակում է, որ մի կողմից հասարակությունը պահանջներ ունի կառավարությանը, իսկ մյուս կողմից՝ ժողովուրդը քաղաքական էլիտայի այլընտրանք չի տեսնում: Այսինքն, քաղաքական գործընթացում ձևավորվել է լուրջ վակուում, առանց որի լցվելու, հնարավոր է, գործընթացները սկսեն զարգանալ վտանգավոր ուղղությամբ: Տխուր պատկեր է ստացվում: Պետության գլխավոր հիմնարար թեմաներն են սոցիալ-տնտեսական հեռանկարները, արդարադատությունը և կոռուպցիան: Բոլոր երեք ուղղություններով մենք ունենք նվազող դինամիկա, հասարակության մեջ աճում է թերահավատությունը, իսկ քաղաքական էլիտան, որը կարող էր հաղթահարել այս ամենը, տեսանելի չէ», - գտնում է Գիա Խուխաշվիլին: Այս իրավիճակից դուրս գալու ելքն ըստ փորձագետի բնակչության վստահության վերականգնումն է, քանի որ առանց դրա, ինչպես էլ փոխվի կառավարությունը, ինչ էլ որ անի, ոչինչ չի ստացվի: Իսկ ըստ Խուխաշվիլիի, վստահությունը հնարավոր է վերականգնել միայն համակարգային խնդիրների համակարգային լուծումներով: «Իշխանության կենտրոնը և ինստիտուցիոնալ կենտրոնը պետք է համընկնեն միմյանց: Պարզ ասած, դա վարչապետի կողմից Բիձինա Իվանիշվիլիի վերադարձն է: Առանց դրա, դժվար կլինի վերականգնել վստահությունը», - հայտարարեց փորձագետը: Այս կարծիքը կարելի է ընդունել, բայց ինչպես վարվել, երբ Իվանիշվիլիի հեղինակությունը կտրուկ ընկել է: Չնայած, մյուս կողմից էլ, հենց նա՝ ակտիվանալով, երկրորդ փուլում կարողացավ ապահովել Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը: Բայց այ քեզ անհաջողություն, միլիարդատերն՝ ինքը չի ցանկանում գլխավորել կառավարությունը: Թե՞ չի վստահում իր ուժերին: Ի վերջո, վերադառնալով վարչապետի աթոռին, նա ստիպված կլինի գործով ապացուցել, ոչ թե խոսքով, որ կարող է տնտեսական հրաշք իրականացնել, և բոլոր տնտեսական խնդիրները կլուծվեն, իսկ Վրաստանը կդառնա Կովկասյան Շվեյցարիա, ինչպես խոստացել էր գործարարի կողմից գրեթե զրոյից ստեղծված «երազների կուսակցությունն» իր ղեկավարման առաջին փուլում: Ըստ շշուկների, կառավարության կուլիսներում այլ սցենար է նախատեսվում: Ակնկալվում է, որ Բիձինա Իվանիշվիլին կրկին նախաձեռնում է կառավարության ղեկավարի փոփոխություն: Ֆինանսիստ Մամուկա Բախտաձեին կարող է փոխարինել այդ պաշտոնում ուժային Գեորգի Գախարիան, որն այժմ գլխավորում է Ներքին գործերի նախարարությունը: Նոր նախագահ Սալոմէ Զուրաբիշվիլիի հետ տանդեմում «երազողների» առաջնորդը կարող է երկրում փոխել իրավիճակն ու տրամադրությունը: Նա այլ ելք չունի, եթե ցանկանում է պահպանել իշխանությունը: Հակառակ դեպքում, Իվանիշվիլիին և նրա կուսակցությանը սպասվում է նույն ճակատագիրը, ինչպես Էդուարդ Շվարդնաձեի «Վրաց քաղաքացիների միությանը”, երբ «Սպիտակ աղվեսը», չնայած իր քաղաքական փորձին, ստիպված էր իշխանությունը հանձնել ավելի ակտիվ ու եռանդուն քաղաքական մրցակիցներին: Ինչ վերաբերում է Սալոմէ Զուրաբիշվիլիին, ապա նա հաջողությամբ է սկսում իր նախագահական կարիերան, ինչպես և ակնկալվում էր` սկսած իր ուղևորությունից Արևմուտք: Նոր նախագահը բավականին հաջող եվրոպական շրջագայություն կատարեց, ձեռք բերեց Եվրամիության բոլոր կառույցների աջակցությունը՝ ապացուցելով, որ եվրոպական միջանցքներում ինքը նախկինի պես «ինքն” է, իսկ Հին Աշխարհը պատրաստ է նրան աջակցելու: Իսկ ի՞նչ պետք է սպասի Վրաստանը Մոսկվայի հետ հարաբերություններում, որը կարող է դառնալ ինչպես հաղթաթուղթ, այնպես էլ “իշխանության կուսակցությանը»մեղադրելու պատճառ: 2012 թվականին, նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ «Վրացական երազանք” կուսակցությունն, ի դեմս՝ Բիձինա Իվանիշվիլիի, հայտարարել էր Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին: Կրեմլն ընդառաջ գնաց այդ ցանկությանը և բացեց իր շուկան վրացական ապրանքների համար: Այս ֆոնի վրա, Թբիլիսիում լռեցին ագրեսիվ հայտարարությունները՝ կապված հյուսիսային հարևանի հետ և կողմերի միջև փոխհարաբերությունների լավացման հույս արթնացավ: Բայց հետո իրավիճակը սկսեց փոխվել, վրացի մի շարք քաղաքական գործիչներ կրկին դիմեցին Սահակաշվիլիի ժամանակների հռետորաբանությանը: Հարցն այն է, որ վրացական քաղաքական էլիտան վախենում է կրակի պես, որ Վաշինգտոնը և Բրյուսելը կարող են կասկածել իրեն դավաճանության մեջ, այսինքն՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կտրուկ բարելավելու ձգտման մեջ: Այդ պատճառով էլ ամեն ինչ վերադարձավ «սկզբնակետին», և ընդ որում, խելամիտ չէր կրկին օգտագործել վրացական գլխավոր խաղանիշը՝ Մոսկվայի մեղադրանքները Վրաստանի տարածքների օկուպացման գործում: Այսպիսով, նրանք կոչ են անում ռուսական զորքերի առկայություն Ռուսաստանի կողմից ճանաչած Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում: Թբիլիսիում անցկացվող հակառուսական խաղերում Բիձինա Իվանիշվիլին միշտ ցուցաբերել է զգուշություն և ճկունություն՝ միաժամանակ հաստատելով Վրաստանի ՆԱՏՕ-ի և «որպես Մերձբալթյան երկրներ» Եվրամիության անդամ դառնալու ձգտումը, նա հույս է հայտնում, որ հետագայում Մոսկվայի հետ հարաբերություններն իր երկրում հնարավոր կլինի կարգավորել: Սակայն ռուսներն, ակնհայտորեն, սերտելով ուկրաինական փորձը, հստակորեն նշեցին կարմիր գծերը, որոնք անցնել կտրականապես խորհուրդ չեն տալիս իրենց հարավային հարևաններին: Փորձառու դիվանագետ Սալոմէ Զուրաբիշվիլին, ում ընտությունների փուլում մրցակիցները համարեցին Կրեմլի գրեթե դաշնակիցը, խոսելով «մեծ հարևանի» հետ հարաբերությունների մասին, գտնում է, որ այս դեպքում Վրաստանն անպայման պետք է հետևի քաղաքական ընթացքին, որը խորհուրդ կտան Վաշինգտոնն ու Բրյուսելը, բայց միևնույն ժամանակ կողմ է հանդես գալիս Աբաշիձե-Կարասին ֆորմատի պահպանմանը և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի շարունակմանը: Ում, եթե ոչ Զուրաբիշվիլիին հայտնի է, հատկապես, 2008 թվականի օգոստոսի դեպքերից հետո, որ Արևմուտքը Վրաստանի պատճառով Մոսկվայի հետ կտրուկ հակազդեցությունների չի գնա: Տիկին նախագահը նաև հասկանում է, որ վրացական գյուղատնտեսական արտադրանքների համար ռուսական շուկայից այլընտրանք չկա: Հաշվի առնելով երկրում բարդ տնտեսական վիճակը, այս շուկայի կորուստը ծանր հարված կլինի տեղական գյուղատնտեսական արտադրողների համար: Հետևաբար, հարաբերությունների վատթարացման ևս պետք չէ սպասել: Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա Իվանիշվիլի-Զուրաբիշվիլի տանդեմը լավ գիտակցում է, որ ժամանակն է կանգնեցնելու «իշխանության կուսակցության» լճացման շրջանը, որով կարելի է բնութագրել Վրաստանի ներկա քաղաքական կյանքը: Ժամանակը դադարել է աշխատել «Երազի” համար: Եվ երկուսն էլ, ամենքն իր ուղղությամբ, Զուրաբիշվիլին` արտաքին քաղաքականության, և Իվանիշվիլին՝ ներքաղաքականության մեջ, այժմ գտնվում են նոր ռեսուրսների փնտրտուքների մեջ: Առաջին հերթին, դա վերաբերում է միլիարդատիրոջը և նրա թիմին: Նրանք հաջողության կարիք ունեն: Բիձինա Իվանիշվիլին որոշեց օգտագործել որոշակի առկա պահուստներ: Մասնավորապես, այս տարի երկրում երկարատև ընդմիջումից հետո կրկին գործարկվեց տրանսպորտային միջոցների տեխնիկական ստուգումը և միաժամանակ, դրանց պետական ​​ապահովագրությունը: Դա կարող է մեծ տնտեսական ազդեցություն ունենալ, քանի որ վերջին տարիներին Վրաստանում ավտոմեքենաների թիվը զգալիորեն աճել է: Պատահական չէ, որ իշխանությունները մտադիր են այս որոշմանն ապավինել հենց հիմա, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Սակայն այս միջոցը բավարար չէ, այնպես որ պետք է սպասել որևէ սենսացիայի, օրինակ՝ կոռումպացված կեղծիքների բացահայտման: Այստեղ կարող է օգտագործվել փողերի լվացմամ սխեմայի բացահայտումը, օրինակ՝ վրացական խոշոր բանկերից մեկի կողմից: Ի դեպ, դատախազությունն արդեն սկսել է դրանցից մեկի ստուգումները: Բնակչությունը՝ ծանրաբեռնված լինելով բանկային վարկերով, հավանաբար լիովին դրական կարձագանքի նման հետաքննությանը: Իսկ առայժմ, «Երազի» ներսում սկսվել են ինքնամաքրման գործընթացները: Կուսակցությունում հասկացան «ընթացիկ վերանորոգման” անհրաժեշտությունը, որը պետք է տառացիորեն շտապ իրականացնել: Ծայրահեղ իրավիճակում Բիձինա Իվանիշվիլին ցուցաբերում է արդյունավետ և միակ ճիշտ լուծումը գտնելու գովելի կարողություն: Հեղինակ՝ «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» Հասարակական կազմակերպության վերլուծական խումբ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր