Դրամահավաք հայտարարող ոչ մի ընտանիք մինչև այդ պահը երբեք չի պատկերացնում, որ մի օր կարող է կանգնել նման ծանր փորձության առաջ։ Այսօր այդ փորձության առջև մեր ընտանիքն է։
Ամուսնուս՝ Յուրայի մոտ, հայտնաբերվել է սրտի կարդիոմիոպատիա, և նրան անհապաղ անհրաժեշտ է սրտի փոխպատվաստում՝ Մինսկի Հանրապետական կարդիոլոգիական կենտրոնում։ Բուժման ընդհանուր արժեքը կազմում է 150,000 (€)եվրո։
Այս գումարը չափազանց մեծ է մեր ընտանիքի համար, ուստի դիմում ենք բոլորիդ՝ խնդրելով միավորվել և աջակցել մեզ այս կարևոր պայքարում։ Եթե ընդամենը 75,000 մարդ անտարբեր չլինի մեր ընտանիքին բաժին հասած փորձության հանդեպ և նվիրաբերի ընդամենը 1,000 դրամ, ապա շատ արագ կկարողանանք հավաքել անհրաժեշտ գումարը։
Շատ շնորհակալ կլինենք ցանկացած չափի ֆինանսական աջակցության համար։ Մեզ մեծ օգնություն կլինի նաև, եթե տարածեք այս հրապարակումը, տեղադրեք ձեր story-ում և մեկնաբանություններում նշեք ընկերներին՝ @актуальное նշագրումով, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ տեսնեն ու աջակցեն։