00:00:00

Հայրենիքը սակարկության առարկա դարձրածները վայելում են իշխանությունը և նորանոր պարտություններ նախապատրաստում. Աբրահամյան

21:07, 19 մայիս 2026 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին է տեսակցել։ Աբրահամյանը շեշտել է՝ այս իշխանության օրոք հաղթողները հետապնդվում են, դատվում ու բանտարկվում.

«2 օր առաջ Լաչինի ազատագրման օրն էր, որով 1992 թվականին վերականգնվեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը․ կարևոր քայլ կատարվեց արցախյան պատերազմում հաղթանակ ապահովելու ճանապարհին։

Այսօր այցելեցի «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ հանդիպեցի այդ հաղթանակի վառ դեմքերից՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Այս իշխանության տրամաբանությունն է` հաղթողները հետապնդվում են, խոշտանգվում, դատվում ու բանտարկվում, իսկ հայրենիքը սակարկության առարկա դարձրածները՝ վայելում իշխանությունը և նորանոր պարտություններ նախապատրաստում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր