00:00:00

Շղթայական ավտովթար Երևանում․ Շիրակի փողոցում բախվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ներ․ «Opel»-ներից մեկը կողաշրջվել է, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

20:05, 19 մայիս 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ մայիսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 2/29 հասցեի դիմաց բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Opel»-ներից մեկը կողաշրջվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր