Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չինաստան։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում կլինի մայիսի 19-20-ը։
Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ թեյախմություն, որի ընթացքում կքննարկվեն միջազգային նշանակություն ունեցող առանցքային հարցերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ մայիսի 13-15-ը, պետական այցով Չինաստանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։