00:00:00

Քաղաքացին դիտավորյալ վնասել է Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը

01:15, 27 փետրվար 2019 Իրավական

Փետրվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը ոմն Աբո վնասել է: Պարզվել է, որ Աբոն Աբովյան քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Ալբերտ Խ.-ն է: Նա բացատրություն է տվել, որ արագաչափը փետրվարի 25-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, դիտավորյալ ինքն է կոտրել, քանի որ տվյալ արագաչափը 3 անգամ լուսանկարահանել է իրեն, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր