00:00:00

Ի՞նչ է կատարվել ՊՎԾ-ում գիշերը․ ԱԱԾ-ն լռում է

19:09, 26 փետրվար 2019 Իրավական

Երեկվանից լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակից է ձերբակալվել։ Սույն տեղեկությունը ոչ հերքում, ոչ հաստատում են համապատասխան կառույցները։ Մասնավորապես ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն  Irakanum.am-ի  հետ զրույցում նշեց, որ մեկնաբանություն չի տալու։«Այս պահին ԱԱԾ–ն պարզաբանում չի տալիս: ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց նա։ Քիչ առաջ Պետական վերահսկողության ծառայությունը Ֆեյսբուքյան էջում անդրադարձավ  իր չորս աշխատակիցների, այդ թվում և վարչության պետերի ձերբակալման լուրերին։
ՊՎԾ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՊՎԾ աշխատակիցների մասին, խեղաթյուրված է։ Ավելի ուշ մենք կանդրադառնանք թեմային»։
Հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ իրականում ինչ-որ անձինք ձերբակալվել են, հակառակ պարագայում կառույցից միանգամից կհերքեին տեղեկությունները։
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ՊՎԾ աշխատակիցներ իրականում ձերբակալվել են, սակայն վարչության պետերի մակարդակով ձերբակալություն տեղի չի ունեցել։ Առայժմ իրավապահ կառույցները չեն շտապում տեղեկատվության արտահոսք անել, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել թե կոռուպցիան Հայաստանում արմատախիլ է եղել։ Այս հայտարարությունից հետո, սակայն իշխանությունները հերթական անգամ անակնկալի են եկել, պարզելով, որ իրենց թիկունքում կոռուպցիայով զբաղվողներ դեռեւս կան։
ՊՎԾ աշխատակիցների ձերբակալության գործընթացի վերաբերյալ մանրամասներ ԱԱԾ-ն կհայտնի ավելի ուշ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր