00:00:00

Բացահայտվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանից կատարված գողությունը. մեկ անձ ձերբակալվել է

00:37, 26 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թաղապետարանից կատարված գողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 22-ի ժամը 18:00-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով պատուհանի բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան և 2-րդ հարկի աշխատասենյակներից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի իրեր: Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 25-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Աշխատակիցները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1969թ.: Նշենք, որ վերջինս համաներմամբ ազատ է արձակվել 2018թ. նոյեմբերի 16-ին: : Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել են թաղապետարանից հափշտակված իրեր: Առերևույթ հափշտակություն կատարելու կասկածանքով 1969թ. ծնված տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր