00:00:00

Մոսկվան եւ Լոնդոնն ավելի են ընկղմվում «սառը պատերազմի» մեջ

22:05, 16 մարտ 2018 Աշխարհ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուիլյամսոնը, որը նախկինում Մոսկվայի դեմ կոշտ հայտարարություններ է արել, հավանաբար կրթություն չունի: «Մի գեղեցիկ երիտասարդ, ով, հավանաբար, ցանկանում է պատմության մեջ մնալ իր բարձրագոչ հայտարարություններով, լավ, բայց գուցե նա չունի կրթություն», - ասել է դիվանագետը: Հինգշաբթի Ուիլյամսոնը հայտարարել է, որ սպասում է դիվանագետների արտաքսմանը հաջորդող արձագանքին Մոսկվայի կողմից: Միեւնույն ժամանակ, նա կասկածի տակ է առել Մոսկվայի իրավունքը՝  պատասխան տալ իր գործողությունների համար: Նրա խոսքերով Սերգեյ Սքրիփալի թունավորումը «դաժան եւ վիրավորական գործողություն է», եւ Ռուսաստանը «պետք է հեռանա և փակի բերանը»: Նա նաեւ ավելացրեց, որ Մոսկվան եւ Լոնդոնը ավելի են ընկղմվում «սառը պատերազմի» մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր