«Երեւան-Սարատով 6В-2922 չվերթը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հարկադիր վայրէջք է կատարել «Դոմոդեդովո»–ում»,–նշել են Սարատովյան ավիաուղիների մամուլի ծառայությունում։
Արտակարգ իրավիճակների նախարարության շրջանային վարչության տվյալներով՝ մարտի 16-ին Սարատովի երկրամասում սպասվում է քամու ուժգնացում 15-17 մ/վրկ: Երկրամասի որոշ շրջաններում եւ Սարատովում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը նվազել է ավելի քան 500 մետր: