00:00:00

Երեւանում տղամարդը 500 դոլար կաշառք է վերցրել մի կնոջից, խոստանալով աշխատանքի տեղավորել, բայց խաբել է

20:56, 20 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւան քաղաքի բնակչի կողմից խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972թ., տեղեկանալով, որ իր ենթակայության տակ գտնվող գրասենյակում հասարակական հիմունքներով աշխատող, Երեւանի՝ 1977թ. ծնված բնակչուհին, ցանկանում է աշխատանքի ընդունվել, խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, օգտագործելով իր նկատմամբ վերջինիս ունեցած վստահությունը՝ խոստացել է օգնել աշխատանքի տեղավորելու հարցում: Քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի հուլիսի 11-ին 46-ամյա տղամարդը Երեւան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող իր աշխատասենյակում, պաշտոնատար անձ հանդիսացող անձին խոշոր չափերով՝ 239.565 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու պատրվակով, 41-ամյա կնոջից պահանջել եւ ստացել է նշված գումարը, սակայն չկատարելով խոստումը՝ հափշտակել է այն։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր