00:00:00

Հակակոռուպցիոն բլոգի հեղինակ Մարինա Պողոսյանը կդատապարտվի՞

18:30, 19 փետրվար 2019 Իրավական

Երեւանի Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է սփուռքահայ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ և Հակակոռուպցիոն բլոգի հեղինակ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված տուժող Արփի Սուրենի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանի և դրանում առկա գույքի վաճառքից գոյացած օրենքի ուժով անմիջականորեն սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 57.820.000 ՀՀ դրամին համարժեք 140.000 ԱՄՆ դոլար գումարը: Բնակարանի վաճառքը տեղի է ունեցել 2014 թվականին։ 2015թ-ին Արփի Մերասը տեղեկանում է, որ առանց իր համաձայնության Մարինա Պողոսյանը վաճառել է այդ բնակարանն ու ամբողջ հասույթն իրեն է պահել: Լուրն իմանալուց հետո, Արփի Մերասը քրեական գործ է հարուցում Մարինա Պողոսյանի դեմ։ Այսօրվա դատական նիստի ժամանակ, որը տեւեց շուրջ երկու ժամ Արփի Մերասի շահերի պաշտպան, փաստաբան Հրանտ Անանյանը ներկայացրեց դատական գործի նախապատմությունն ու հաստափոր քրեական գործի մանրամասները։ Դատական նիստի ընթացքում դատավորները Հրանտ Անանյանին որոշ հարցեր ուղղեցին։ Դատական նիստը ընդմիջվեց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 7-ին։ Նիստից հետո Irakanum.am-ի հետ զրույցում Արփի Մերասի շահերի պաշտպան Հրանտ Անանյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ քրեական գործում կան անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մարինա Պողոսյանը խաբեությամբ է տիրացել Արփի Մերասի գույքին։ «Հարուցված գործի ընթացքում Արփի Մերասը հանդիպել է Մարինա Պողոսյանի հետ և դատարանի թույլտվությամբ զրույցը ձայնագրվել է: Զրույցի ընթացքում Մարինա Պողոսյանն ըստ էության ընդունել է, որ առանց Արփի Մերասին տեղյակ պահելու վաճառել է նրա բնակարանը, և ապօրինաբար յուրացրել է իր վստահությանը հանձված բնակարանի գումարը և դրանում առկա շարժական գույքերը։ Մարինա Պողոսյանը Արփի Մերասին խոստացել է ետ գնել բնակարանը և վերադարձնել նրան։ Այդ խոստումից անցել է 3.5 տարի»,- ասաց փաստաբանը։ Մարինա Պողոսյանը իրեն առաջադրված մեղադրանքը դեռ չի ընդունում։ Նշենք, որ մեղադրանքը հաստատվելու պարագայում Մարինա Պողոսյանին սպառնում է մինչեւ ութ տարվա ազատազրկում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր