00:00:00

Փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է Բալահովիտ գյուղի վարչական տարածքում

14:14, 19 փետրվար 2019 Իրավական

Փետրվարի 19-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության և ՀՀ  ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքից։ Հայկ Գալստյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, այնուհետև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ դատապարտյալը փախուստի էր դիմել «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվելու ժամանակ, նա նախկինում 9 անգամ դատապարտված է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր