00:00:00

Թրամփի ավագ որդին ու հարսն ամուսնալուծվում են

15:48, 16 մարտ 2018 Աշխարհ

Միացյալ Նահանգների նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, ու նրա կինը՝ Վանեսա Թրամփը, ամուսնալուծվում են, հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ 13 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծության հայցը դատարան է ներկայացրել կինը: Լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահի հարսը չի պատրաստվում իրավական դաշտում պայքարել համատեղ 5 երեխայի խնամակալության իրավունքի ու ունեցվածքի համար: Նշվում է, որ զույգն արդեն վաղուց ապրում էր առանձին։ Ամուսինների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ թեև իրենց ուղիները զատվել են, սակայն իրենք կշարունակեն մեծ հարգանք տածել մեկը մյուսի նկատմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր