00:00:00

ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուների ցանկը

03:15, 17 փետրվար 2019 Տնտեսություն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը՝ պետբյուջե մուտքագրած հարկերի ընդհանուր մոտ 42 մլրդ 222 մլն դրամ ցուցանիշով: Այս ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 7.5 մլրդ դրամով: Նախորդ տարիներին առաջին հորիզոնականը զբաղեցնող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զիջել է դիրքը, և 2018-ին վճարելով 39 մլրդ 982 մլն դրամի հարկեր, հայտնվել երրորդ հորիզոնականում: Երկրորդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 41 մլրդ 047 մլն դրամ արդյունքով: Նախորդ տարվա ցուցանիշն ընկերությունը գերազանցել է 22.5 մլրդ դրամով՝ կրկնակիից ավելի: Առաջատարների թվում չորրորդը «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը, որը 2018-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 18 մլրդ 403 մլն դրամի հարկ: Հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ 16 մլրդ 819 մլն դրամ արդյունքով: Առաջատար հնգյակից դուրս է  մնացել «Ալեքս գրիգ» ընկերությունը, որի վճարած հարկերն այս տարի զգալիորեն նվազել են՝ նախորդ տարվա  21,5 մլրդ դրամի փոխարեն ընկերությունը վճարել է 16,2 մլրդ դրամի հարկ՝ մոտ 24.6 տոկոսով պակաս: Խոշոր հարկատուների տասնյակում են ներառվել նաև «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը (13.9 մլրդ), «Ֆիլլիպ Մորիս» ընկերությունը (13.6 մլրդ), «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը (13.1 մլրդ) և «Ֆլեշ» ընկերությունը (12.2 մլրդ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր