00:00:00

Ոստիկաններին տեսնելով՝ ձեռքի եղածը նետել էին ու փորձել էին փախչել, բայց ապարդյուն

22:29, 16 փետրվար 2019 Իրավական

Փետրվարի 7-ին, ժամը 3:30-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները Տաշիր քաղաքի Շահումյան փողոցում շրջայց կատարելիս նկատել էին կապոցները ձեռքներին` «Մերսեդես» մակնիշի մեքենային մոտեցող երկու երիտասարդի: Ոստիկաններին տեսնելով` նրանք ձեռքի եղածը մի կողմ էին նետել, փորձել էին փախչել, բայց իրավապահները հետապնդել, բռնել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին: Քիչ անց պարզվեց նրանց ինքնությունը. Սպիտակի բնակիչ Արգամ Հ. եւ վանաձորցի Արթուր Ա.: Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին նաեւ, որ կասկածյալները ժամը 3-ի սահմաններում, օգտվելով այն հանգամանքից, որ տանտերն արտասահմանում է, ապօրինի մուտք են գործել Խանջյան փողոցի առանձնատներից մեկն ու տունը տակնուվրա անելուց հետո հափշտակել` ոսկյա զարդ, ժամացույց, թվային ֆոտոխցիկ, երաժշտական կենտրոն, հագուստ ու կենցաղային իրեր: Երկուսն էլ նախկինում դատապարտվել էին կողոպուտի, գողության, գողության փորձի համար, սակայն պատիժը կրելուց հետո կրկին բռնել էին հանցավոր ուղին: Տանտիրոջ հարազատներից ընդունվել է հաղորդում: Արգամի եւ Արթուրի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` գողության փորձ կատարելու հոդվածի հատկանիշներով: Նրանք կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=8_hqe4usGCA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր