00:00:00

Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդության քննությանը քննիչը չէր ներկայացել. նիստը հետաձգվեց

23:17, 15 փետրվար 2019 Իրավական

Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդության քննությունն այսօր հետաձգվեց, քանի որ քննիչը չէր ներկայացել դատարան։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նշենք որ պաշտպանական կողմը միջնորդել էր շուրջ 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել նրան։ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Մանվել Գրիգորյանը այժմ բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում։ Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր