00:00:00

«Սկզբում ես էլ եմ ինձ այդպես պահել»․ Սանասարյան (տեսանյութ)

18:50, 15 փետրվար 2019 Տնտեսություն

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություներին: Վարչապետն ասել էր, որ որոշ պաշտոնյաներ Ֆեյսբուքում գրառումներ են անում, հետո գնում են ստուգումներ անելու: Դավիթ Սանասարյանն ասաց, որ վարչապետի ասածն իրեն չի վերաբերում: «Ես վստահ եմ, այդ հայտարարությունից առաջ կոնկրետ պետական պաշտոնյաների հետ խոսել են: Ես համաձայն եմ, որ այդպես չպետք է լինի, և կարող եմ ասել, որ վարչապետի հետ մեր բոլոր հանդիպումների ընթացքում նման  օրակարգ չի եղել: Այնպես չէ, որ գնդակ է գալիս, ես պետք է կրծքով վերցնեմ, ես ասում եմ, որ դա ինձ չի վերաբերում, որովհետև ես այդպես չեմ անում»,- ասաց նա: Դավիթ Սանասարյանը նաև հավելեց, որ համամիտ է վարչապետի հետ՝ որոշ պաշտոնյաներ իրենց ակտիվիստի պես են պահում: «Սկզբում ես էլ եմ ինձ այդպես պահել, մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի հագուստից ու լինել պետական պաշտոնյա»,- ասաց նա: https://www.facebook.com/irakanum.am/videos/2217842488432893/?__xts__[0]=68.ARBftOIyOxNqIy-5up30UL9Y4WDuSYQYVtvPLeHqcCRmrYDKZP2uhwP8miCcR2FECfby_yv1Hii_GBueDlCOGW_rKutP0BJQgW2S06MmVeEQRXFMqjK0RWuS6X3hk_aAjyXVi9i_1fPWOJbwtlZSW7t6zJKzzjbOqb0ejIIa98ZK3nid1tYZ89Pld4rg4amrCGawr_0AM0vleFlnLfL3mcRtkECFZ_vMgOT9dAtPECPtuOWP5ZNkN_wPf44PAvqmlw_ev-ZHi8KnJElw5GB0SJX5cE4CciZ6M-ud_0-Ufr4QhXtSN-bZJC8UJ49-jhJBhvDYtxGjP_RWsblrF6Q&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր