00:00:00

27-ամյա երիտասարդը դաժան ծեծի է ենթարկել բար-սրճարանի աշխատակցին. Շշով հարվածել է գլխին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

18:32, 15 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել  Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված բնակչին: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված բնակիչը,  վիճաբանության մեջ մտնելով ՍՊ ընկերությանը պատկանող բար- սրճարանի աշխատակցի հետ, բռունցքով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել է նրա գլխին, ոտքով՝ կրծքավանդակին, վայր գցել գետնին, որից հետո գարեջրի դատարկ շշով դիտավորությամբ հարվածել գլխին և բար-սրճարանի աշխատակցի  առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր