2019թ. փետրվարի 15-ին, ժամը 12:00-ին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում տեղի կունենա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացված բողոքի քննությունը՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների դեմ:
Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված որոշման համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:
Գործի մանրամասներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ անցում կատարելով ստորև ներկայացված հղումով`
Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է դատարան