00:00:00

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել. Նա պահանջում է հանդիպում նախարարի հետ

18:56, 14 փետրվար 2019 Իրավական

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը փետրվարի 12-ից հացադուլ է հայտարարել: Այս տեղեկությունը հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ Արմեն Տեր-Սահակյանը այս պահին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հացադուլավորների համար նախատեսված խցում է: Մինչ օրս նրան ոչ ոք չի տեսակցել: Նա ցանկանում է ընդունելություն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ից հացադուլ է հայտարարել նաեւ ցմահ ազատազրկված Արմեն Խաչիկյանը, որը պահանջում է վերանայել իր գործը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր