00:00:00

Բոլոր կենսաթոշակառուները ժամանակին ստացել են իրենց թոշակը. Սոցապ ծառայություն

17:45, 14 փետրվար 2019 Տնտեսություն

Պետությունը՝ ի դեմս Սոցիալական ապահովության ծառայության, կատարել է իր պարտավորությունները կենսաթոշակառուների նկատմամբ եւ բոլոր կենսաթոշակառուները ստացել են իրենց կենսաթոշակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ մինչ օրս չեն տրվել թոշակառուների թոշակները: Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես, 2019թ. հունվարին տարբեր տեսակի սոցիալական ծրագրերի մասով վճարվել է 24.7 մլրդ. դրամ, որից միայն 17.9 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ, իսկ փետրվարին՝ 24.6 մլրդ. դրամ, որից 18.1 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր