Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբգույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /Հանգստյան տուն 28/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ԱՐԱ ԼԵՌ կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, մասնավորապես`
- հրազեն հանդիսացող՝ «THOMSON 1928 A1» մոդելի «S-434832» համարի 45 ACP /11,43x23/ տրամաչափի ակոսափող ատրճանակ-գնդացիր,
- հրազեն հանդիսացող՝ 1993թ. արտադրության «Тигр» մոդելի «29740» համարի 7,62մմ /7,62x54/ տրամաչափի որսորդական ակոսափող ինքնալից հրացան,
- հրազեն հանդիսացող՝ «MP-446 VIKING» մոդելի «0244601711» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
- հրազեն հանդիսացող՝ «BERETTA 92FS» մոդելի «BER020699» համարի 9մմ /9x19/ տրամաչափի ատրճանակ,
- հրազեն հանդիսացող՝ ակոսափող ինքնաշեն ատրճանակ՝ հարմարեցված 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման փամփուշտներով կրակելու համար,
- ռազմամթերք հանդիսացող՝ մոտ 20 000 մարտական փամփուշտներ,
- մոտ 30 հատ մարտական նռնակներ,
- 20 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
- 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով,
- հրազեն հանդիսացող՝ 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ
- 6 հատ «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ,
- 30-ից ավել դետոնատորներ
- փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ 12 հատ գործարանային արտադրության 400 գրամանոց տրոտիլային պայթաղյուսներ,
- փշրտող պայթուցիկ նյութ հանդիսացող՝ երեք կտոր գործարանային արտադրության 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուսների կոտրված կտորներ։