00:00:00

Ոստիկանները բերման են ենթարկել թմրամոլության համար կասկածվող կնոջ

02:36, 14 փետրվար 2019 Իրավական

ՀՀ ոստիկանության քրեական հետախույզները Վանաձորի Վարդանանց փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման են ենթարկել Ալավերդիի բնակիչ Աննա Տիրացվյանին: Հաղորդագրության մեջ նշված է. «Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները: Փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Վանաձորի Վարդանանց փողոցից քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Ալավերդիի բնակիչ Աննա Տիրացվյանին: Զննությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփ թմրամիջոցին նմանվող չորացված, մանրացված զանգվածով: Տիրացվյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում իրեն, քաղել է, Վանաձորի ավտոկայանի մոտից, չորացրել ծխելու համար: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: Հետաքննությունը շարունկավում է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր