00:00:00

Պավել Մանուկյանին եւ Վարուժան Ավետիսյանին մեղսագրվող արարքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց

14:53, 13 փետրվար 2019 Իրավական

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց: Նման որոշում քիչ առաջ կայացրեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը: Այսպիսով՝ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով, հայտնում է news.am-ը: Համաներման վերաբերյալ դատարանը վերջնական որոշում կկայացնի, երբ դրա վերաբերյալ կարծիք հայտնեն գործով բոլոր տուժողները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր