00:00:00

Քննություն է տարվում՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները

15:35, 13 փետրվար 2019 Իրավական

2019թ. փետրվարի 12-ին` ժամը 18։00-ին, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ֆրունզիկ Վալերիկի Թամազյանը՝ թոքային զարկերակի տրոմբոեմբոլիա, սուր շնչառական անբավարարություն 3-րդ աստիճանի եւ արդիոգեն շոկ, նախասրտերի թրթռման պարոքսիզմ, լյարդային անբավարարություն, սրտի կանգ, վիճակը ծայրահեղ ծանր նախնական ախտորոշմամբ ընդունվել է Մարտակերտի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 20։27-ին վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ։

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են  նյութեր, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական  գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն  ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր