00:00:00

Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը այլ քրեական գործով առերես հարցաքննվել են. ՀՔԾ-ն գաղտնի է պահում

17:54, 12 փետրվար 2019 Իրավական

Հայկական ժամանակի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են: Այս քննչական գործողությունը, սակայն, կապ չունի Մարտի 1-ի գործի հետ. այն այլ քրեական գործի շրջանակում է կատարվել, որով թե՛ Սերժ Սարգսյանը եւ թե՛ Սեյրան Օհանյանը վկայի կարգավիճակ ունեն: Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածը սահմանում է, որ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, սակայն, գաղտնի է պահում հարուցված քրեական գործը, անգամ չի նշում, թե ինչ հոդվածով է այն հարուցվել: Թե՛ քրեական գործի եւ թե՛ առերես հարցաքննության վերաբերյալ մեր հարցերին ՀՔԾ-ից ասացին միայն հետեւյալը. «Չենք մեկնաբանում»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր