00:00:00

Թաթոյանը՝ ՄԻԵԴ ուղարկված Ռոբերտ Քոչարյանի հայցի մասին

14:54, 11 փետրվար 2019 Իրավական

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարցադրում ուղղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ ՀՀ-ի գործերի վերաբերյալ, թե ինչ իրավիճակ է սպասվում, ինչ վտանգներ կարող են լինել: Նա նշեց, որ Սամվել Մայրապետյանի հետ կապված ՄԻԵԴ որոշումից հետո շատ է խոսվում այդ խնդրի մասին, հատկապես՝ առաջիկայում սպասվում է Ռոբերտ Քոչարյանի գործով քննություն: ՄԻՊ Արման Թաթոյանը հրաժարվեց մեկնաբանել խնդիրը: «Քանի որ այդ գործերը քննության փուլում են, առավել ևս որոշումները դատաքնության փուլ են թևակոխում, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին»,- նշեց նա: Թաթոյանի խոսքով՝  նախկինում ինքն անդրադարձել է վտանգներին՝ կապված գնահատականների հետ պաշտոնյաների կոնկերտ ինչ-որ գործերով հանցանքի կատարման հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր