00:00:00

Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետը

03:58, 11 փետրվար 2019 Իրավական

Փետրվարի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի 51-ամյա Սամվել Դավթյանի նկատմամբ: Հայտնում է Shamshyan.com-ը։ Ս. Դավթյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափի կաշառքի համար՝ Քրեական օրենսգրքի 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Դատավոր Սամվել Մարդանյանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ս. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկամսյա կալանքը: Ըստ աղբյուրի՝ Ս. Դավթյանը աշխատում է Տավուշի մարզպետարանի Դիլիջանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր