00:00:00

Ոստիկանությունը բացահայտել է Աղավնատուն գյուղում կատարված գողությունը

22:32, 09 փետրվար 2019 Իրավական

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2018 թ. սեպտեմբերի 13-ին հաղորդում էր ստացվել, որ Աղավնատուն գյուղի մի տնից սառնարան են գողացել: Տարաբնույթ միջոցառումներից հետո քրեական հետախույզները պարզել են, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Հովհաննես Ս-ն: Փետրվարի 7-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Հովհաննես Ս-ն գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր