00:00:00

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակցին

21:06, 08 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման հաշվառման  տվյալների մուտքագրման բաժնի պետին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց   է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  քաղաքացին բազմաթիվ անգամներ նամակով դիմել է  Անշարժ գույքի կադաստրի կոմիտե՝ հայտնելով, որ Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող իր հողամասերը բնության մեջ եւ էլեկտրոնային քարտեզում գտնվում են տարբեր իրադրական դիրքում: Քաղաքացին պահանջել է հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա եւ կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում /էլեկտրոնային քարտեզում/ պահպանելով գծային չափերը եւ մակերեսը: Նշված  հանգամանքը քաղաքացին վիճարկել է ՀՀ վարչական դատարանում եւ վերջինիս հայցապահանջի հիման վրա՝ ՀՀ վարչական դատարանը 2017 թվականի հուլիսի 7-ին վճիռ է կայացրել, որով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին պարտավորեցրել է քաղաքացուն պատկանող  հողամասը տեղադրել էլեկտրոնային քարտեզի վրա եւ կատարել ուղղում՝ կադաստրային հատակագծերում պահպանելով գծային չափերը եւ մակերեսը, ինչը, սակայն, կառույցի համապատասխան բաժնի պետի  կողմից չի կատարվել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Արմենակյանի կողմից որոշում է կայացվել՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երեւանի տարածքային ստորաբաժանման հաշվառման  տվյալների մուտքագրման բաժնի պետին մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր