Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչ է հիմա իր համար երջանկությունը ՝ նա գոհ է, երբ իրեն հաջողվում է անկախ ամեն ինչից հասնել իր նպատակների իրականացմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Միատեսակ մատնահետքեր չկան, յուրաքանչյուր մարդ մյուսից տարբերվում է ոչ միայն մատնահետքով, այլեւ իր աշխարհայացքով։ Յուրաքանչյուր մարդ առանձին աշխարհ է, դրա համար էլ մեզնից յուրաքանչյուրն, անկասկած, երջանկության իր ընկալումն ունի»,- ասել է պետության ղեկավարը «Պուտին» վավերագրական ֆիլմի երկրորդ մասում, որը հրապարակվել է սոցցանցում։
«Բայց ինձ համար այսօր դա անկասկած մեծ խնդիրներ ձեւակերպելու, այդ նպատակներին հասնելու , դեպի այդ նպատակներ շարժվելու հնարավորությունն է ու պետք է ասեմ, որ երբ ինձ հաջողվում է հասնել նրան, ինչին ձգտում եմ, ու հասնել արդյունքի՝ չնայած բոլոր դժվարություններին, դա ինձ գոհունակություն է պատճառում»,- նշել է նա։